Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Իշխանության ցուգցվանգը

Իշխանության ցուգցվանգը
11.12.2013 | 16:30

Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա նախաձեռնած և դրա հետևանքով կալանավորված, այնուհետև՝ հոգեբուժարանում հայտնված Շանթ Հարությունյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Իհարկե, դեռ պարզ չէ, թե բժշկական փորձաքննությամբ ինչ եզրակացություն կտան Շանթ Հարությունյանին, սակայն, անկախ ամեն ինչից, ակնհայտ է, որ գործ ունենք Հայաստանում ցանկացած գործընթաց անլրջացնելու հետ: Ցանկացած ոք, ով ճանաչում է, առնչվել է Շանթ Հարությունյանի հետ, չի կասկածում, որ նա չունի հոգեկան առողջության խնդիրներ: Մարդը կարող է չհամակերպվել այն իրականությանը, որում ապրում է, իր բողոքն արտահայտել ցանկացած կերպ, բայց դա չի նշանակում, որ նրան պետք է ուղարկեն հոգեբուժարան, կազմեն մասնագիտական հանձնաժողով, անհարմար վիճակի մեջ դնեն հենց բուժանձնակազմին, որը ստիպված է իր մասնագիտական կոչումն անտեսելով` վարվել իշխանություններին ձեռնտու տարբերակով:

Ո՞րն է լինելու իշխանության հաջորդ քայլը: Եթե, օրինակ, բժշկական եզրակացությամբ «պարզեցին», որ նա առողջ է, այդ դեպքում պետք է շարունակե՞ն նրա նկատմամբ կիրառել կալանքը, որպես խափանման միջոց, մինչև գործը հասնի դատարան: Եթե, ինչպես նախորդ անգամ, 2009թ., «պարզեցին», որ նա գործողության պահին եղել է անմեղսունակ, ուրեմն ազատ են արձակելու Շանթին: Եվ ի՞նչ: Շանթը հրաժարվելո՞ւ է իր գաղափարներից, դադարելո՞ւ է պայքարել, թե՞ մեր իշխանություններն են այնքան կարճ ժամանակում հասնելու երկրում այնպիսի փոփոխությունների, որ Շանթի ու նրա նման մտածող մարդկանց ըմբոստության կարիքն ամենևին չի զգացվելու, և նրանք էլ չեն ունենալու հետևորդներ ու պաշտպաններ: Որ քայլն էլ փորձի կիրառել իշխանությունը, միևնույնն է, հայտնվելու է իր համար խիստ աննպաստ իրավիճակում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ